ԱՊԱ-ի հաղորդմամբ մայիսի 21-ին հեռախոսազրույց է կայացել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ի թիվս այլ հարցերի քննարկվել են ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունները: «Գոհունակությամբ արձանագրվել է երկկողմ կապերի հաստատուն հիմքի վրա կառուցված հարաբերությունների հաջող զարգացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի նախագահը Դոնալդ Տուսկին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան, հրավերն ընդունվել է»,-նշված է հաղորդագրության մեջ: